ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

Կրկնակի գերության մեջ

Կրկնակի գերության մեջ
04.08.2023 | 12:28

Սիրտս քրքրվում է արցախցի հասարակ մարդու համար, ում երեխան սովից ուշագնաց է լինում, ով դեղի ու բուժման ճար չունի, ով կրկնակի գերության մեջ է, ու առաջին հերթին՝ տմարդի հայերի ձեռքին:

Հայերի բոլոր դժբախտությունների պատճառն առաջին հերթին հայերն են, ոնց որ յուրաքանչյուր մարդու դժբախտության պատճառը հենց ինքն է:

Մի՞թե կարելի է անձնական շահի համար կորստի մատնել սեփական ազգակիցներին:

Հա, էլի, փաստորեն, ամեն ինչ էլ կարելի է:

Ռուզաննա Պետրոսյան

Դիտվել է՝ 6946

Մեկնաբանություններ